«Շատ խնդիրներ խելքից են գալիս». Ռոման Աբրամովիչի 10 խորհուրդները
«Շատ խնդիրներ խելքից են գալիս». Ռոման Աբրամովիչի 10 խորհուրդները
Շատ խնդիրներ խելքից են գալիս: Դրանք ինչ-որ իրադարձության, անհաջողությունների կամ այլ մարդկանց կողմից կատարվող քայլերի արդյունք չեն:
Դրանք առաջանում են մեր վատ մենթալային սովորությունների պատճառով: Ազատվեք վարքագծի ներքոնշյալ 10 դրսևորումներից և միանգամից կազատվեք նրանց հարուցած շատ խնդիրներից:
1. Ժամանակից շուտ հետևություններ մի արեք
Այս սովորությունը ձեր կյանքը կարող է բարդացնել 2 եղանակով: Նախ՝ մենք ենթադրում ենք, թե գիտենք՝ ինչ է լինելու, և այդ պատճառով էլ ուշադրություն չենք դարձնում իրական խնդրին ու սկսում ենք գործել այդ ենթադրության հիման վրա:
Մարդիկ իրականում անհաջող պայծառատեսներ են: Նրանց ենթադրություններից շատերը սխալ են, և այստեղից էլ գալիս է նրանց գործողությունների սխալականությունը:
Այս սովորության երկրորդ կողմն այն է, որ մեզ թվում է, թե կարողանում ենք կարդալ մարդկանց մտքերը և կարծես թե գիտենք, թե ինչու են մարդիկ անում այն, ինչ անում են կամ մտածում:
Կրկին սխալ մոտեցում է, ընդ որում՝ բացարձակ սխալ: Հենց այս հիմարությունն է քայքայում հարաբերությունները, ինչպես ոչ մի այլ բան:
2. Մի դրամատիզացրեք
Շատերը մանր անհաջողություններից սարքում են մահացու վտանգավոր աղետներ և նույն կերպ էլ արձագանքում են դրանց:
Մոծակից փիղ սարքելու սովորությունն անհանգստություն է ծնում, որն իրականում կա՛մ չկա, կամ էլ այնքան չնչին է, որ չարժե դրա վրա անգամ ուշադրություն դարձնել:
Ինչո՞ւ են մարդիկ այդպես վարվում: Միգուցե սեփական անձն ավելի կարևորելու համար: Ամեն դեպքում դա նույնքան հիմար գործելակերպ է, որքան և կործանարար:
3. Կանոններ մի հորինեք
Բոլոր «հարկավոր է» և «պետք է» արտահայտությունների մեծ մասը հավանաբար անօգուտ է, որքան էլ դուք դրանց վրա ջանք թափեք:
Այդ բառերը ձեզ միայն նյարդային վիճակ ու մեղքի զգացողություն են պարգևում: Ինչո՞ւ: Հետևելով այդ երևակայական խնդիրներին՝ դուք ձեր ուղեղը ծանրաբեռնում եք անպետք խոչընդոտներով և երեխայական կարգուկանոնով:
Իսկ երբ փորձում եք այդ կանոնները տարածել նաև այլոց վրա, ապա վերածվում եք վախեցնող, ձանձրալի նվնվացողի կամ ինքնավստահ ֆանատիկոսի:
4. Խուսափեք կարծրատիպերից ու պիտակներից
Ձեր օգտագործած բառերը կարող են ձեզ հետ չար կատակ խաղալ: Նեգատիվի և քննադատության լեզուն նույնպիսի մտածողություն է ծնում:
Փորձելով իրերը որոշակիորեն դասակարգել՝ դուք դադարում եք տեսնել դրանց իրական նշանակությունը՝ դրանով իսկ ձեր մտածողությունը սահմանափակելով մինչև կատարյալ անօգուտ վիճակ:
Մի արեք այդպես, մի պիտակավորեք իրերը, երևույթներն ու մարդկանց: Ձեզ արդյունքը կզարմացնի:
5. Պերֆեկցիոնիստ մի եղեք
Կյանքը միայն «սև ու սպիտակ»-ը չէ կամ «ամեն ինչ կամ ոչինչ»-ը: Դեպքերի մեծ մասում «բավական է»-ն նշանակում է՝ հենց «բավական է»: Եթե կատարյալ աշխատանք փնտրեք, ապա դուք հավանաբար այն չեք էլ գտնի:
Ընդ որում՝ բոլոր մնացած աշխատանքները ձեզ ավելի վատը կթվան, քան իրականում կան: Եթե փնտրեք կատարյալ հարաբերություններ, մեծ է հավանականությունը, որ ողջ կյանքում միայնակ կմնաք:
Պերֆեկցիոնիզմը մենթալ հիվանդություն է, որը ձեզ թույլ չի տա վայելել կյանքը, այլ ամեն անգամ կուղարկի փնտրելու այն, ինչն իրականում չկա:
6. Մի ընդհանրացրեք
1-2 անհաջողությունները դեռ հավերժ անհաջողակ լինելու նշան չեն, իսկ պատահական տրիումֆը ձեզ հանճար չի դարձնի:
Մեկանգամյա իրադարձությունները՝ լինեն դրանք լավ թե վատ, ոչ միշտ են երկարատև տենդենցի արտահայտություն: Որպես կանոն, իրերն այն են, ինչ կան և ոչ ավելին:
7. Սրտին մոտ մի ընդունեք
Մարդկանց մեծ մասը, նույնիսկ՝ ձեր ընկերներն ու գործընկերները, իրենց ժամանակի 99%-ը, վստահաբար, չեն ծախսում ձեզ հետ կամ ձեր մասին խոսելու, մտածելու կամ ձեր մասին հոգ տանելու համար:
Ձեր կազմակերպության անդամները կամ միգուցե հենց ձեր հարևանները հավանաբար ձեր գոյության մասին պատկերացում իսկ չունեն և, թերևս, չեն էլ ուզում լսել:
Կյանքի վայրիվերումները, այլ մարդկանց ջերմությունն ու անտարբերությունն անձամբ ձեզ հետ ոչ մի աղերս չունեն:
Եթե նրանք ձևացնեն, դա միայն կստիպի ավելի դժբախտ զգալ ինքներդ ձեզ, քան իրականում պետք է:
8. Մի հավատացեք էմոցիաներին
Այն, ինչ դուք զգում եք, ոչ միշտ է իրականում տեղի ունեցածի իրական ցուցիչը հանդիսանում: Միայն այն, որ դուք դա զգում եք, չի նշանակում, որ դա ճիշտ է:
Երբեմն որպես էմոցիայի աղբյուր կարող է ծառայել հոգնածությունը, քաղցը, գրգռված վիճակը կամ պարզապես հարբուխը:
Ձեզ լա՞վ եք զգում, թե՞ վատ, ապագան դրանից չի փոխվելու: Զգացմունքները կարող են իրական լինել, բայց դրանք ոչ միշտ են ճշմարտություն:
9. Ապատիայի մի ենթարկվեք
Սովորեք լավատես լինել: Եթե կյանքում և աշխատանքում վատ բաների սպասեք, ապա կգտնեք դրանք:
Նեգատիվ տրամադրվածությունը նույն բանն է, ինչ աղավաղող, կեղտոտ ակնոցով նայելը: Դուք կնկատեք միայն թերությունները՝ ուշադրություն չդարձնելով մնացած ամեն ինչին:
Պարզապես ապշեցուցիչ է, թե ինչպես կարելի է տեսնել այն, ինչ կա, միայն թե սկսես փնտրել դա: Եվ անշուշտ, եթե փնտրես նաև դրականը, կգտնես այն:
10. Մի ապրեք անցյալով
Սա ամենակարևոր խորհուրդն է: Մոռացեք և ապրեք:
Այս աշխարհում ամենաշատ չարությունները, հիասթափությունները, դժբախտություններն ու հուսախաբությունները պատահում են անցյալի խնդիրներից ու վիրավորանքներից կառչած մարդկանց պատճառով:
Որքան շատ դուք անցյալի տխուր պահերի մասին մտածեք, այնքան խոշոր դրանք կթվան ձեզ, և այդքան վատ դուք ձեզ կզգաք:
Պայքարի մեջ մի մտեք դժբախտության հետ: Մոռացեք և անցեք առաջ, սկսեք կրկին ապրել:
Աղբյուր՝ 168.am