Ազատ խոսքՄշակույթ

Հրապարակում օրհներգը հնչել է ավելի բարձր, քան կարող էր կատարել ցանկացած նվագախումբ․ այն լսվեց ամբողջ աշխարհում

Հրապարակում օրհներգը հնչել է ավելի բարձր, քան կարող էր կատարել ցանկացած նվագախումբ․ այն լսվեց ամբողջ աշխարհում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արտակ Գալստյանը։

«Հայաստանը մուտք գործեց 2020թ:
Առաջին անգամ ՀՀ թիվ մեկ պաշտոնյան ժողովրդի Նոր Տարին շնորհավորեց նրանց հետ՝ Հանրապետության Հրապարակում: Առաջին անգամ ժողովրդի մի ստվար զանգված Նոր Տարին դիմավորեց Հրապարակում, իր առաջնորդի հետ, ոչ թե իր տանը:

Լավ կլիներ, որ հիմքեր ունենայի գրելու, որ առաջին անգամ ցեղասպանները չվայրեհաչեցին ժողովրդիս վրա և չփորձեցին փչացնել ազգային տոնը, բայց ավաղ պետք է արձանագրեմ, որ Նժդեհի խոսքը՝ հայի տականք տեսակի մասին, մինչ օրս արդիական է:

Առաջին անգամ Նոր Տարուն հեռուստատեսությամբ չհնչեց ՀՀ օրհներգը:
Առաջին անգամ համացանցում հայտնվեցին Վրաստան մեկնող և Ամանորը այնտեղ դիմավորող մարդկանց ստվար զանգվածի նկարները:
Առաջին անգամ Երևանի ամանորյա նկարները սկսեցին պատկերել, տոնակատարությունից հետո մնացած գինու շշերը: Սկսեմ լավից:

Ամանորին Հանրապետության հրապարակում ևս մեկ անգամ արձանագրվեց Վարչապետի և ժողովրդի միասնությունը, ինչպես ասում են, ում հետ դիմավորում ես Նոր Տարին, նրանց հետ և նույն կերպ էլ շարունակում ես:
Մարդկանց մի ստվար զանգված մեկնեց Վրաստան, Ամանորը դիմավորելու, նշվեց, որ մեկնողների այդպիսի քանակ դեռ երբեք չի եղել: Արձանագրենք, որ հետհեղափոխական Հայաստանում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ արդեն ամանորը արտերկրում կարողանում են դիմավորել, ոչ միայն իշխանավորները կամ ռեժիմի բիզնեսմենները, այլ նաև հասարակ ՀՀ քաղաքացիները:

Տոնակատարումից հետո հրապարակում մնացած գինու շշերի և ուտելիքի մնացորդները վկայում են նրա մասին, որ անծանոթ մարդիկ Հրապարակ են եկել իրենց խմիչքով, ողջագուրվել իրենց անծանոթ անձանց հետ, շնորհավորել մեկ մեկու և կրկին արձանագրել Հայ ժողովրդի միասնությունը: Ճիշտ է իդեալական կլիներ որ իրենց հետևից նաև հավաքեին դատարկ շշերը և ուտելիքի մնացորդները, բայց դե կարծում եմ, որ համընդհանուր տոնակատարության մեջ մեր ժողովուրդը չի մոռացել, որ Նոր Տարին առնետի տարի է, և դա էլ թողել է նախկին առնետներին, որ և ուտելու և խոսելու առիթ ունենան, իրենց էլ անտեսված չզգան:
Չհնչեց օրհներգը:

Ըստ ՀՀ օհներգի մասին օրենքի 4-րդ հոդվածի ( գ) ենթակետի , այն պարտադիր պետք է հնչի հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից, Ամանորի գիշերը` Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի ժամացույցի զարկերից հետո:

Կարծում եմ այն չհնչեց, որովհետև նախկինները դեռ առկա են այդ երկու կառույցներում և հեղափոխությունը և առաջնորդին վարկաբեկելու համար պատրաստ են ցանկացած ստորության, լավագույն ապացույցն էլ օրհներգը չհնչեցնելն էր, չեմ կարծում որ Վարչապետը պետք է ցուցում տար հեռուստաընկերություններին և ռադիոընկերություններին, որպեսզի կատարեին օրենքի պահանջը, այն էլ այն դեպքում, երբ այդ պահանջը 30 տարի անընդմեջ առանց երկրի առաջին դեմքի ցուցումի կատարվել է: Կարծում եմ Վարչապետը կանրադառնա օրենքի պահանջի խախտմանը տոներից հետո և մեղավորները կպատժվեն:

Ինչ վերաբերվում է օհներգը հրապարակում չկատարելուն, ապա ըստ նույն ՀՀ օրհներգի մասին օրենքի 3-րդ մասի, այդպիսի միջոցառումների ժամանակ դրա կատարումը պարտադիր չէ, այստեղ կարծում եմ, որ նաև դեր է խաղացել այն հանգամանքը, որ նման միջոցառում Հրապարակում տեղի է ունեցել առաջին անգամ և համապատասխան պատասխանատուները կարծում եմ թերացել են:
Բայց այնպես չէ, որ Հրապարակում օհներգը չի հնչել, այն հնչել է ավելի բարձր, քան կարող էր այն կատարել ցանկացած նվագախումբ, Ամանորին հրապարակում հնչած օհներգի ձայնը լսվեց ամբողջ աշխարհում: Այն չլսեցին, չնկատեցին միայն առնետները:

Կրկին ըստ ՀՀ օրհներգի մասին օրենքի, դրա կատարման ժամանակ բոլորը հոտնկայս են, Ամանորին նույնպես բոլորը ոտքի վրա էին և Վարչապետը և ժողովուրդը:

Օրհներգի նպատակը և իմաստը հետևյալն է՝
Այն հոտնկայս լսելուց մենք հայերս պետք է հասկանանք, որ մենք կանք, մենք լինելու ենք, ձգտում ենք դեպի լավը, դեպի ազնիվը, դեպի կատարյալը: Այն արտացոլում է հայ ժողովրդի դարավոր պայքարը հանուն ազատության, ներշնչված է հայրենասիրության և անկախության վսեմ գաղափարով, դաստիարակում է հպարտություն իր հայրենիքի հանդեպ։

Հիմնը համախմբող, ոգեշնչող իմաստ ունի: Նաև դա խորհուրդ է հետագա սերունդների, ապրողների համար: Ամանորի դիմավորումը Հրապարակում դրա լավագույն գիտակցումն էր և ապացույցը:

Եթե Հրապարակի տոնակատարության քննադատողները, մի քիչ հայ լինեին, և առնետի տարին իրենց բնույթի արձանագրումը չհամարեին, ապա կտեսնեին, որ ՀՀ օրհներգը հնչում էր Հրապարակում հավաքված ժողովրդի հոգիներում , արտացոլված էր նրանց աչքերում և կտեսնեին, որ Ամանորյա գիշերը ժողովրդին իր առաջնորդի շուրջ համախմբել էր հենց ՀՀ օրհներգի ոգեշնչող երաժշտությունը, որի բարձր հնչյունները լսեց ամբողջ աշխարհը:

Ամփոփեմ ՝
2020թ-ը ճիշտ է առնետի տարի է, բայց սպիտակ և ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես սևը տեղ չի ունենալու մեր երկրում, անկախ այն հանգամանքից թե ժողովրդի թշնամիները իրենց առնետ համարում են թե ոչ, ինտեգրվելու համար կա պարտադիր պայման, լինել սպիտակ, ոչ թե սև»:

Կիսվել