Մարիամը լուրը վարչապետ հորից շուտ է հայտնել
Հրապարակը գրում է․ Այս երկու գրառումներին եմ նայում՝ մեկը վարչապետինն է, մյուսը՝ նրա աղջկանը՝ Մարիամինը։ Երկուսն էլ նույն բանն են ասում, բայց ժամային առումով Մարիամը մոտ վեց ժամ շուտ է տնտեսական հեղափոխության լուրը հայտնել։ Հետաքրքիր է՝ նման բան լսվա՞ծ է, երբ վարչապետի աղջիկը վարչապետ հորից շուտ տեղեկացնի երկրի հետ կապված խնդիրների մասին։
Մնում է վարչապետի ուրախ գրառմանն արձագանքել՝ պարոն վարչապետ, ձեր աղջիկն արդեն ասել է, դուք ուշացել եք վեց ժամով։ Հուսանք բանը չի հասնի արտաքին քաղաքականության հաղորդագրություններին։
Մարիամ Փաշինյան․ «2020-ը սկսում ենք հրաշալի տնտեսական նորություններով: Ryanair-ը ավելացնում է նոր ուղղություններ` Երևանից դեպի Սալոնիկ և Գյումրիից դեպի Աթենք: Չվերթների գները սկսվելու են 19 եվրոյից: Շնորհավորում եմ բոլորիս: Տնտեսական հեղափոխությունը ընթացքի մեջ է, և ընթանում է ավելի արագ, քան շատերս պատկերացնում էինք»։
Նիկոլ Փաշինյան․ «Ryanair ավիաընկերության կողմից Գյումրի-Աթենք, Երեւան-Սալոնիկ նոր ավիաչվերթների բացման մասին լուրով ենք սկսում տնտեսական տարին: Տնտեսական տարվա շատ լավ մեկնարկ»:
Աղբյուր՝ hraparak.am