Մամուլ

Սա 2008 թվականի կադրեր են. Դուք պետք է մոմ վառեք, որ ազատության մեջ եք, սերմացու գողացող մկներ․ Փաշինյան

«Սա 2008 թվականի կադրեր են. Դուք պետք է մոմ վառեք, որ ազատության մեջ եք, սերմացու գողացող մկներ»,- գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել:

«Սա 2008 թվականի կադրեր են: Այս ժամանակ գտնվել եմ ընդհատակում։ Իշխանությունը խոչընդոտում է Աննայի կազմակերպած ոչ զանգվածային երթը՝ Երեւանի մայթերով, ի պաշտպանություն քաղբանտարկյալների: Այսպես խոչընդոտում էին բոլոր քաղաքացիների ազատ հավաքների իրավունքը:

Աննան այս ակցիաներն անում էր, որովհետեւ արտակարգ դրությունից, սպանություններից ու բանտարկություններից հետո քչերն էին համարձակվում օգտվել իրենց քաղաքացիական իրավունքներից, որովհետեւ կարող էին բանտարկվել, ծեծվել, սպանվել:

Եւ այս իրականությունը կերտածները՝ սկսած նոտարական գրասենյակներ գողացածներից, ավարտած երկիրը թալանած սրժիկներով՝ դեռ վնգստում են քաղաքական հետապնդումների մասին:

Դուք դեռ պետք է մոմ վառեք առավոտ ու իրիկուն, որ դեռեւս ազատության մեջ եք: Սերմացու գողացող մկներ»,- գրել է Փաշինյանը:

Կիսվել