Մամուլ

Ո՞ր խախտումների դեպքում վարորդները հունվարի 1-ից կզրկվեն վարորդական իրավունքից

ՃՈ պետի տեղակալ Արման Չիլինգարյանն ներկայացրել է հունվարի 1-ից ուժի մեջ մտնող տուգանային միավորների համակարգը, որն այլ կերպ անվանում են Բալային համակարգ: Ո՞ր խախտումների դեպքում վարորդները հունվարի 1-ից կզրկվեն վարորդական իրավունքից:

Այսպիսով, վարորդն ամբողջ տարվա համար ունենալու է 9 բալ ու տարբեր խախտումների ժամանակ տարբեր բալեր է կորցնելու: Մեկ տարվա ընթացքում 9 բալը սպառելու պարագայում վարորդի՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցվում է  6 ամսով: 

3 ամիս անց նա կարող է հանձնել տեսական քննություն և վերականգնել վարելու իրավունքը, եթե չի հանձնում քննություն, ապա 6 ամիս անց առանց քննության է վերականգնվում այդ իրավունքը:

Մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ 9 միավորը սպառելու պարագայում վարորդը զրկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից՝ մեկ տարի ժամկետով: Այս դեպքում նա միայն մեկ տարի հետո ու ամբողջական քննություն հանձնելու պարագայում կարող է վերականգնել վարելու իրավունքը:

Խախտումներն առայժմ արձանագրվելու են միայն տեսանկարահանող սարքերի միջոցով: 2020 թվականի սեպտեմբերից բալային համակարգով վարորդների հետ կաշխատեն նաև ոստիկանական խմբերը:

Կիսվել