Մամուլ

Երեւանի տրանսպորտային նոր ցանցի առաջին խմբաքանակը Երեւանում կլինի 2020-ի ընթացքում

Երեւանի տրանսպորտային նոր ցանցի առաջին խմբաքանակը Երեւանում կլինի 2020-ի ընթացքում

«Երեւանի տրանսպորտային նոր ցանցի համար պահանաջվում է շուրջ 850 ավտոբուս: Նախատեսվում է, որ դրանք կմատակարարվեն փուլերով, եւ ակնկալվում է, որ առաջին խմբաքանակը Երեւանում կլինի 2020-ի ընթացքում:

Նախնական տեղեկատվությամբ, 2020-ի փետրվարին Երեւանի նոր տրանսպորտային համակարգի ավտոբուսների համար մրցույթ կհայտարարվի:

Այս պահին համապատասխան մասնագետներ են ներգրավում՝ տրանսպորտային միջոցների ձեռքբերման մրցութային փաթեթները նախապատրաստելու համար», – իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Կիսվել