Սպորտ

Ռիո 2016-ի օլմիպիական ոսկին կփոխանցվի Սիմոն Մարտիրոսյանին

Ռիո 2016-ի օլմիպիական ոսկին կփոխանցվի Սիմոն Մարտիրոսյանին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը։

Մինչև 105 կգ քաշային կարգում Ռիո-2016-ի ոսկե մեդալակիր, ուզբեկ Ռուսլան Նուրուդինովի դոպինգ-թեստը դրական արդյունք է ցույց տվել:

Փաշիկ Ալավերդյանի խոսքով, Սիմոն Մարտիրոսյանը պաշտոնապես Ռիոյի 2016 թվականի օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր կարող է ճանաչվել արդեն 2020 թվականի հունվարին:

Մարզական արբիտրաժային դատարանի հակադոպինգային բաժինը Ուզբեկստանի ներկայացուցչին այս տարվա մայիսին մեղավոր է ճանաչել Լոնդոնի 2012 թվականի Օլիմպիական խաղերում դոպինգ օգտագործելու մեջ:

Հայաստանը կունենա Ռիո 2016-ի 2 ոսկի։ Այնտեղ չեմպիոն էր դարձել նաև հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը։

Կիսվել