Հայաստանի Հանրապետությունը ստի թագավորություն է․ Գևորգ Պետրոսյան
Հայաստանի Հանրապետությունը ստի թագավորություն է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
Նա ՀՀ Սահմանադրության իր տարբերակն է հրապարակել, որտեղ նշված է.
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն (Նախագիծ)․
Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ստի թագավորություն է:
Հոդված 2. Հայաստանի Հանրապետության գործունեության և զարգացման հիմնական սկզբունքը երկակի ստանդարտների կիրառումն է:
Հոդված 3. Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն արժեքը իշխանական և իշխանահաճո տարրերի ընտանիքների բարեկեցությունն է:
Հոդված 4. Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացվում է՝ դատարանների մուտքերն արգելափակելու և հանրապետության հրապարակից դատավորներին սպառնալու միջոցով:
Հոդված 5. Հայաստանի Հանրապետությունում օրինականությունն ապահովվում է քաղաքական այլախոհներին ասֆալտին փռելու, պատերին ծեփելու և թաթիկները կտրելու միջոցով:
Հոդված 6. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն տնօրինվում է՝ ըստ քմահաճույքի:
Հոդված 7. Կեցցե՜ Հայաստանի Հանրապետության հպարտ ու խաբված ժողովուրդը»: