Շոու-բիզնեսՔաղաքականություն

«Ես զերծ եմ մնացել որևէ քաղաքական գործընթացից»․ Արման Հովհաննիսյանը՝ Քոչարյանի ազատության համար ստորագրելու մասին

«Ես զերծ եմ մնացել որևէ քաղաքական գործընթացից»։ ՀՀ վաստակավոր արտիստ Արման Հովհաննիսյանն իր ինստագրամյան միկրոբլոգում գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, հաշվի առնելով իմ անձին առնչվող համացանցում տարածված տեղեկությունները քաղաքական գործընթացների շուրջ, ցանկանում եմ հրապարակայնորեն հայտարարել, որ և՛ նախկինում, և՛ ներկայում, և՛ ապագայում զերծ եմ մնացել և զերծ եմ մնալու որևէ քաղաքական գործընթացից՝ շարունակելով հավատարիմ մնալ իմ սկզբունքներին:

Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին՝ թող հաղթի արդարությունը»։

Հիշեցնենք՝ Հայաստանի մշակույթի ավելի քան վաթսուն գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են արել ազատ արձակել Արցախի առաջին նախագահ,  Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը և կատարել ստորագրահավաք։

View this post on Instagram

Սիրելի՛ հայրենակիցներ, հաշվի առնելով իմ անձին առնչվող համացանցում տարածված տեղեկությունները քաղաքական գործընթացների շուրջ, ցանկանում եմ հրապարակայնորեն հայտարարել , որ և՛ նախկինում, և՛ ներկայում, և՛ ապագայում զերծ եմ մնացել և զերծ եմ մնալու որևէ քաղաքական գործընթացից՝ շարունակելով հավատարիմ մնալ իմ սկզբունքներին: Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին՝ թող հաղթի արդարությունը:

A post shared by Arman Hovhannisyan (@armanhovhannisyanofficial) on

Կիսվել