Մամուլ

Ադրբեջանական կողմը Կոթի գյուղի ուղղությամբ կրակահերթ է բացել․ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական կողմը Կոթի գյուղի ուղղությամբ կրակահերթ է բացել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այսօր ժամը 22:00-22:30-ի սահմաններում Ադրբեջանական ԶՈւ-երը կրակ են բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ:

ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո հակառակորդը դադարեցրել է կրակը: ՀՀ ԶՈւ-երի կողմից կորուստներ չկան»:

Կիսվել