«Նադյան հաստատ հանգիստ է»․ Նազենիի հուզիչ գրառումը՝ Էմմիին
«Նադյան հաստատ հանգիստ է»․ Դերասանուհի, հաղորդավարոհի Նազենի Հովհաննիսյանը ինստագրամի իր էջում երգչուհի, վերջերս Ամերիկայում բնակություն հաստատած Էմմիի հետ ջերմ գրկախառնված լուսանկար է հրապարակել՝ կից կատարելով հուզիչ գրառում։
«Իմ Էմման է, երբ փոքր էր, իր ծնողները` Նադյան ու Դոդոն, իմ ընկերներն էին, իմ սիրելի ավագ ընկերները, իմաստուն ու շատ հետաքրքիր, որոնցից ամեն րոպե մի նոր բան էիր սովորում: Մեծանալով` մենք դարձանք ընկերներ)))
Բայց դե միևնույնն է, Էմմայի լավագույն ընկերները իր ծնողներ էին: … Իմ Հայրն ու Մայրն էլ իմ ընկերն էին, իմ կյանքը, ամեն ինչը: Ծնողի կորուստն անդառնալի ու անբուժելի մի բան է… Էդ կարոտի տարածությունը անդունդի է նման, ու, որպեսզի չգահավիժես վար, կառչում ես Ապրող, սիրող ու սիրված մարդկանցից, ես` իմ հարազատ քույրերով ու նրանց բալիկներով եմ հարուստ, իմ ընկերներով ու պարզապես լավ մարդկանցով:
Էմմին… իմ ինքնուրույն, խաղաղ քույրիկն է, անհավանական նվիրված մայր, դուստր ու կին` իր հեքիաթային Ընտանիքով…
Նադյան հաստատ հանգիստ է` իմանալով, որ դու երջանիկ ես: Պինդ գրկեք, փաթաթվեք ու իրար ուժ տվեք… էս կյանքը էնքան կարճ է… կարոտի հավերժի մեջ մի ակնթարթ է:
Հ.Գ. ԱՄՆ-ում, առանց մեծերի անընդհատ օգնության, շատ դժվար է երեխա մեծացնել, բրավո բոլոր մամաներին, ու նրանց հավասարապես օգնող պապաներին․․․ չօգնողների մասին լռում եմ»,- գրել է Նազենին։