Մենենդեսի արձագանքն ընդմիշտ կմնա հայերի սրտերում․ Նա արտասվեց Ցեղասպանության բանաձևի համար շնորհակալություն հայտնելիս. (Տեսանյութ)
Մենենդեսի արձագանքն ընդմիշտ կմնա հայերի սրտերում․ Դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը՝ Հայոց ցեղասպանության բանաձևի հեղինակներից մեկը, Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումից հետո, շնորհակալական խոսքի ավարտին՝ չկարողացավ զսպել արցունքները։
«Ես շնորհակալ եմ, որ բանաձևն ընդունվել է, քանի դեռ Ցեղասպանության որոշ ականատեսներ ողջ են և հասցրին սա տեսնել»,- ասեց նա և չկարողանալով իրեն զսպել՝ արտասվեց՝ կիսատ թողնելով շնորհակալական ելույթը։
Հիշեցնենք՝ ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Այն 4-րդ անգամ ներկայացրել էին սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Թեդ Քրուզը։