Մամուլ

Հայաստան ժամանած գերմանացի քաղաքացուց տաքսիստն օդանավակայանից Մարրիոթ բերելու համար վերցրել է 34․000 դրամ

Հայաստան ժամանած գերմանացի քաղաքացուց տաքսիստն օդանավակայանից Մարրիոթ բերելու համար վերցրել է 34․000 դրամ

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Սուրեն Մանուկյանը։

Սա կտրոն է, որ տրվել է Հայաստան ժամանած գերմանացի մի քաղաքացու Զվարթնոց օդանավակայանից Մարրիոթ բերելու համար: Ու տաքսիստն էլ ինչ որ պատահական մեքենա չէ, այլ օդանավակայանի պաշտոնական տաքսիներից:

Ես վաղուց այդ տաքսիներից չեմ օգտվում, բայց կարծում եմ, սա ոչ թե նախընտրության հարց է, այլ ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia, զբաղվելու թեմա:

Նաեւ նշում եմ ՀՀ Զբոսաշրջության կոմիտե/Tourism Committee of RA-ին, որ փորձենք միասին հասկանալ, ինչ կարելի է անել, քանի որ իմ մոտ լրիվ “իսպանական ամոթ” է, երբ որ դու ոչ մի բանում մեղավոր չես, բայց ուրիշի փոխարեն ահավոր անհարմար ես զգում:

Կիսվել