Դպրոցներն էդ վիճակում են, որովհետև դուք ՀՀԿ-ի հետ կնոպկա եք սեղմել. Ալեն Սիմոնյանը՝ ԲՀԿ-ին
«Դպրոցներն էդ վիճակում են, որովհետև դուք ՀՀԿ-ի հետ կնոպկա եք սեղմել»։ Ազգային ժողվում ՍԴ դատավորներին կամավոր կենսաթոշակի ուղարկելու նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին դիմեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Նա ասաց, որ դպրոցները կվերանորոգվեն, ինչպես ճանապարհներն են վերանորոգվում և ինչպես բանակի հարցն է լուծվում: Որևէ մեկը թող այդ մասին չանհանգստանա:
«Այսօր մենք ունենք խնդիր, և այդ խնդրի մասին խոսում են բոլորը: Ես, անկեղծ ասած, զարմանում եմ, որ պարոն Գորգիսյանն ասում է՝ դա կեղծ օրակարգ ա: Էդ էն տրամաբանությունից ա էլի, որ Սերժը մեղավոր չի, կողքիններն են մեղավոր:
Էդ ո՞նց ա ստացվում, որ ՀՀ ամենաբարձր դատարանը ոչ մի կապ չունի կեղծված ընտրություններին գնահատական տալու, ոչ մի կապ չունի ՍԴ դիմած դիմումների պատասխանների հետ, որ տանում ես կոֆեի բաժակ նայողի մոտ, որ հասկանաս ինչ են գրել:
Տիկին Տոնոյանն ասում է՝ նրանցից որևէ մեկը մեր աչքի լույսը չէ: Ինչո՞ւ, բա դրա պատասխանն ինչո՞ւ չեք տալիս, որ ձեր աչքի լույսը չեն: Հարմար չի դրա մասին հիմա խոսելը, հա՞»,- նշեց Ալեն Սիմոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում