Ազատ խոսք

«Արցախը Հայաստան է, բայց ռոումինգում Մեգաբայթը արժի 45 դրամ»․ Դանիել Իոաննիսյան

«Արցախը Հայաստան է, բայց ռոումինգում Մեգաբայթը արժի 45 դրամ»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր Դանիել Իոաննիսյանը։

«Արցախը Հայաստան է, բայց ռոումինգում Մեգաբայթը արժի 45 դրամ:

Երբ հայկական համարովս գնում եմ Եվրոպա ու ԱՄՆ, Մեգաբայթի դիմաց վճարում եմ 6,5 դրամ: Իսկ Արցախում վճարում եմ 7 անգամ ավել՝ 45 դրամ ու ստանում դանդաղ ու ոչ կայուն բջջային ինտերնետ:

Ընդորում, տեղացիների համար Մեգաբայթի գինը 25 դրամ է՝ մոտ 100 անգամ ավելի թանկ, ես վճարում եմ Հայաստանում:

Բջջային ինտերնետի համար դրանից ավելի թանկ ես վճարել եմ միմիայն Սենեգալում: Ղ-Տելեկոմը և յուր մոնոպոլիան ապահովողները կարող են գիրք գրել այն մասին, թե ինչպես խոչնդոտել տուրիստների և գործով այցելողների հոսքը Արցախ»:

Կիսվել