Լեռնանցք համայնքում Սպիտակի երկրաշարժից տուժածները բարեգործական կազմակերպության կողմից ստացել են 8 բնակարան
Լեռնանցք համայնքում Սպիտակի երկրաշարժից տուժածները բարեգործական կազմակերպության կողմից ստացել են 8 բնակարան
Վարչապետը այցելել է Լեռնանցք համայնք և մասնակցել տեղի բնակիչների համար նոր կառուցված բնակարանների բացմանը։
Աղետի գոտու պետական բնակարանաշինության ծրագրի շրջանակում Լեռնանցքում կառավարության որոշմամբ հատկացված ֆինանսական միջոցների հաշվին «Ֆուլլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից կառուցվել է 8 բնակարան:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է լեռնանցքցիներին բնակարանամուտի առթիվ, մաղթել հաջողություններ և առաջընթաց՝ նշելով, որ կառավարությունը հետևողական է աղետի գոտու բնակարանային խնդրի լուծման հարցում։
Կառավարության որոշմամբ մեկնարկել է ևս 24՝ բարձր պատրաստվածություն ունեցող բնակարանների շինարարությունը, որից 4-ը՝ կրկին Լեռնանցք համայնքում:
Վարչապետ Փաշինյանը Շիրակամուտում, Սպիտակում և Լեռնանցքում նաև զրուցել է այս համայնքների բնակիչների հետ, ծանոթացել նրանց հուզող հարցերին և պատասխանել դրանց։
Կառավարության ղեկավարը ներկայացրել է աղետի գոտու բնակարանաշինության ծրագրերը և համայնքների զարգացման ու սուբվենցիոն ծրագրերի համատեքստում ընդգծել կառավարություն-համայնք-մարզպետարան համագործակցության կարևորությունը։