Շոու-բիզնես

Մարիամ Ալեքսանյանի նոր ֆոտոշարքն ու սիրելիի արձագանքը ոճափոխությանը

Մարիամ Ալեքսանյանի նոր ֆոտոշարքն ու սիրելիի արձագանքը ոճափոխությանը:

Մարիամ Ալեքսանյանը վերջերս կտրել է վարսերը եւ արդեն հասցրել է ոճափոխված տեսքով լուսանկարահանման մասնակցել: Դերասանուհին BRAVO.am-ին է տրամադրել նոր ֆոտոշարքը, խոսել փոփոխությունների, սիրելիի արձագանքի եւ աշխատանքում ժամանակավոր դադար վերցնելու պատճառի մասին:

«Եթե ժամանակին հարցնեին՝ իմ կյանքում ինչ փոփոխություն կանեմ, կասեի՝ ոչ մի, որովհետեւ փոփոխություններ չեմ սիրում: Բայց վերջերս կտրեցի մազերս: Այս անգամ, կարող եմ ասել, հոգեվիճակս բերեց դրան»,-նշել է նա եւ հավելել, որ հիմա, ինչպես շատերի դեպքում է լինում, կրկին ուզում է երկար վարսեր ունենալ:

Մարիամ Ալեքսանյան

Խոսելով սիրելիի՝ դերասան Գոռ Համբորձումյանի արձագանքի մասին, Մարիամն ասել է.«Նա բոլոր տեսակի փոփոխություններին դրական է վերաբերվում՝ ի տարբերություն ինձ: Ինքն էլ սիրում է փոփոխութուններ. նույնիսկ փոքրիկ փոփոխությունն իմ արտաքինում նրան դրական հույզեր է փոխանցում»:

Դերասանուհուց հետաքրքրվել ենք՝ հնարավոր է առաջիկայում, օրինակ, շիկահեր դառնա. «Հնարավոր չէ, քանի որ փորձել եմ ժամանակին, եւ բաց երանգներն ինձ չեն սազում: Բաց գույնի վարսերով գեղեցիկ չեմ. դիմագծերս արտահայտիչ են, ու այդ գույնի մազերով ամեն ինչ ավելի մեծ է երեւում դեմքիս»:

Մարիամ Ալեքսանյան

Այս շրջանում Մարիամը որոշել է ստեղծագործական դադար վերցնել. «Շատ եմ սիրում դադարներ, նոր սերիալի մասին չեմ մտածում: Ունեցել եմ առաջարկ որպես հաղորդավարուհի ներկայանալ, սերիալում խաղալու առաջարկ եւս կար, բայց այժմ դադար եմ ուզում, քանի որ նոր է ավարտվել «Դեպի ճամբար» նախագիծը»:

Ի դեպ, նա վերջերս սկսել է ավտոմեքենա վարել.«Սովորեցրել է մայրիկիս ընկերուհին, նաեւ ավտոդպրոց եմ հաճախել: Վարելու քննությունը մի քիչ դժվար եմ տվել, բայց այժմ վարորդ եմ եւ բավական օրինապահ»,-եզրափակել է Մարիամը:

Մարիամ Ալեքսանյան

Աղբյուր՝ bravo.am

Կիսվել