ԱՄՆ-ում կալանավորվել է ՀՅԴ-ի ոգին՝ երգիչ Գառնիկ Սարգսյանը․ «Ժամանակ»
ԱՄՆ-ում կալանավորվել է ՀՅԴ-ի ոգին՝ երգիչ Գառնիկ Սարգսյանը
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ Վիրջինիա նահանգում կալանավորվել է դաշնակցական երգիչ Գառնիկ Սարգսյանը: Վերջինս մեղադրվում է թմրամիջոցների, մասնավորապես՝ կոկաինի ապօրինի շրջանառությանը մասնակից լինելու մեջ:
Ըստ մեր աղբյուրի՝ երգիչ Սարգսյանը իր վարած բեռնատարի խցիկում թաքցրել է կոկաին եւ փորձել է Կալիֆոռնիայից Վիրջինիա տեղափոխել:
Ծագումով լիբանանահայ, առաջին լիբանանյան պատերազմի ժամանակ ԱՄՆ գաղթած երգիչ Գառնիկ Սարգսյանը համարվում է Դաշնակցության ոգին, քանի որ հենց նրա երգերի ներքո էին ընթանում Դաշնակցության բոլոր հավաքները ԱՄՆ-ից մինչեւ Լիբանան, Լոս Անջելեսից մինչեւ Բուջ Համուտ: Հիմա էլ ո՞վ է երգելու «Վեհ գաղափար Դաշնակցության»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում