Աննա Հակոբյանը սահմանամերձ Մովսես գյուղում աշակերտների հետ ազգային Փոփուռի պարն է պարել
«Սահմանամերձ Մովսես գյուղում եմ։ Գյուղի Պապիկ Ավալյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների հետ ազգային Փոփուռի պարն ենք պարում»։
Այս մասաին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և տեղադրել հաճելի օրվանից մի քանի լուսանկար։
Նշենք՝ այցի շրջանակում, հաշվի առնելով սահմանամերձ գյուղ այցելությունը, հանդիպումների հետո Աննա Հակոբյանը կմեկնի նաև մարտական դիրքեր՝ հանդիպելու դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող զինվորների հետ: