Ազատ խոսք

«Հեղափոխությունը կդառնա սոսկ պղպջակ»․ Վանեցյանը մեջբերել է Արամ Առաջին կաթողիկոսի խոսքերը

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկար Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հետ և լուսանկարին կից կատարել նաև գրառում։ Վանեցյանն այդ գրառումն արել էր Արամ Առաջինի երեկվա հրապարակումից մի հատված։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«․․․Եթէ յեղափոխութիւնը հակազդեցութեն է ու հաստատում է անդին՝ ժողովուրդին կեանքը յեղափոխող գործընթացքի չվերածուի, կը դառնայ սոսկ պղպջակ․․․»։

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի Թվիթերյան գրառման մեջ ասվում է․

«Որևէ հեղափոխություն շատ շուտ կշոգիանա, եթե խոստումը չունի որպես հենարան։ Ու երբ խոստումը հեռու մնա կյանքի իրականությունից, խորը անջրպետ կգոյանա ժողովրդի ու իշխանության միջև. կացություն, որ կդառնա հղի աննախատեսելի վտանգներով»:

Կիսվել