«Ես ցուցմունք տվող չեմ». Ալիկ Սարգսյան․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Ես ցուցմունք տվող չեմ»։ Նախկին ոստիկանապետ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ալիկ Սարգսյանին հարցրինք՝ իրավապահները Ձեզ առաջարկե՞լ են ցուցմունք տալ Քոչարյանի կամ որեւէ այլ անձի դեմ՝ դրա դիմաց խոստանալով չհետապնդել։
«Չէ, նման բան չի եղել, դա իմ համար էլ վիրավորական կլիներ․ էս տարիքում, իմ անցած ճանապարհով ինձ կարելի՞ է նման բան ասել, թե արի՝ ցուցմունք տուր։ Դա ճիշտ չի լինի, որ ինձ նման բան առաջարկեն, ես շատ բացասական կվերաբերվեմ, շա՜տ»,- ասաց նա։
Բայց, ըստ որոշ տեղեկությունների, շատերին են առաջարկել։ Սարգսյանն ասաց․ «Ես ցուցմունք տվող չեմ, դա բացառված բան է։ Իսկ ովքեր որ տվել են, Աստված իրենց հետ, իրենք էլ թող իրենց արածի համար պատասխան տան»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։