ԱշխարհՄշակույթ

Հռոմում տեղադրվելու է Հովհաննես Թումանյանի արձանը

Հռոմում տեղադրվելու է Հովհաննես Թումանյանի արձանը: Հայաստանն ու Իտալիան խորացնելու են համագործակցությունը մշակութային ոլորտում:

 Shantnews.am-ի թղթակիցը Հռոմից հաղորդում է, որ լրագրողների հետ զրույցում այդ մասին տեղեկացրել է Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը:

Դեսպանի խոսքով` առաջիկայում Հռոմում տեղադրվելու է մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի արձանը: Նա հայտնել է, որ արձանը պետք է տեղադրվի խորհրդարանի այգու դիմաց:

Դրանից բացի, դեսպանի խոսքով, նպատակ կա «Լա Սկալայի» հարևանությամբ տեղադրել Կոմիտասի հուշարձանը:

Կիսվել