Ոստիկանության ուժեղացված ծառայության շնորհիվ գազելների վարորդների մոտից հայտնաբերվել են դանակներ
Ոստիկանության ուժեղացված ծառայության շնորհիվ գազելների վարորդների մոտից հայտնաբերվել են դանակներ։ Նոյեմբերի 21-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ենթակա տարածքային բաժինների ու ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։
Նպատակը հասարակական կարգի ու երթևեկության անվտանգության ապահովումն էր։
Տարբեր իրավախախտումների համար կանգնեցվել են հասարակական տրանսպորտ հանդիսացող միկրոավտոբուսներ։
Արդյունքում վարորդների մոտից հայտնաբերվել են դանակներ։ Որոշ «Գազելների» վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
8 միկրոավտոբուս տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք, քանի որ վարորդները չեն ունեցել համապատասխան վարորդական վկայական։
Ուժեղացված ծառայությունները շարունակական են լինելու։