«Աստծո պաշտպանությունը մեր Հրաշք Երկրի վրա թող միշտ լինի»․ 6-րդ հարկից ընկած փոքրիկի ընտանիքը վերադարձավ ԱՄՆ
«Աստծո պաշտպանությունը մեզ բոլորիս ու մեր Հրաշք Երկրի վրա թող միշտ լինի»։ 6-րդ հարկից ընկած փոքրիկ Արվինի ընտանիքը վերադարձավ ԱՄՆ։
Հիշեցնենք՝ Արթինը իր երկու դեռահաս երեխաների և կնոջ հետ տուրիստական այցով Հայաստան էր ժամանել ընդհամենը 10 օրով, սակայն ճակատագրի դառը հեգնանքով այստեղ մնացին շուրջ երկուսուկես ամիս։ Սեպտեմբեր ամսին նրանց երկուսուկես տարեկան երեխան Թումանյան փողոցի թիվ 32 շենքի 6-րդ հարկի պատուհանից վայր ընկավ, սակայն ողջ մնաց։
Երեկ բժշկական վերջնական զննության ընթացքում բժիշկները փաստեցին, որ փոքրիկ Արվինը բացարձակապես ոչ մի առողջական խնդիր չունի։ Նրանց խոսքով սա միայն Աստծո հրաշք կարելի է անվանել․ դեռևս այսքանը։ Ավելի մանրամասն այս դեպքի մասին մեր հանրությանը կտեղեկացնենք «Հավերժություն տեսած աչքեր» վավերագրական ֆիլմի միջոցով։
Արթինը և նրա կինը մեծ շնորհակալություն են հայտնել անչափ բարի ու կարեկից Հայ Հասարակությանը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բուժ. անձնակազմին, բոլոր Հայերին։ Նրանք, իրենց ասած՝ ՀՐԱՇՔՆԵՐԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ իրենց հետ կտանեն անսահման բարություն և ջերմություն։
«Աստծո պաշտպանեւթյունը մեզ բոլորիս ու մեր Հրաշք Երկրի վրա թող միշտ լինի»,- մաղթում են Արվինի ծնողները։