Սիրիայում մեքենայի մեջ հայ քահանա են սպանել (Տեսանյութ)
Սիրիայում հյուսիս-արևելքում անհայտ անձինք սպանել են Կամիշլիի Հայ Կաթողիկե Սուրբ Հովսեփ համայնքի հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանին և նրա հորը (ըստ արաբ. աղբ.՝ Իբրահիմ Բիդո)։
Ըստ Regionmonitor-ի աղբյուրների՝ քահանային և նրա հորը սպանել են Դեր Զոր-Հասակա ճանապարհին՝ կրակ բացելով մեքենայի վրա:
Ըստ տեղեկությունների՝ հոգևորականը Դեր Զոր էր գնում այնտեղի Հայ կաթողիկե եկեղեցու վերանորոգման աշխատանքներին ծանոթանալու։