Սպորտ

17-ամյա հայ դյուցազնը Գինեսի նոր ռեկորդ սահմանեց՝ ատամներով 10,7 տոննա քաշելով

17-ամյա հայ դյուցազնը Գինեսի նոր ռեկորդ սահմանեց՝ ատամներով 10,7 տոննա քաշելով։ Shamshyan.com-ի փոխանցմամբ այսօր՝ նոյեմբերի 9-ին, Ապարանի քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցավ Ուժային եռամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 17-ամյա Էրիկ Խաչատրյանի հերթական ռեկորդային ցուցադրությունը:

Էրիկ Խաչատրյանը ատամներով 5 ավտոմեքենա, որոնց քաշը 10 տոննա 790 կգ էր, քաշեց 10մ 40սմ և սահմանեց Գինեսի ռեկորդ:

Պատանի դյուցազնը իր խոսքում հայտարարեց, որ ռեկորդը նվիրում է հայ զինվորին, Ապարանին և ապարանցիներին, ու ընդհանրապես՝ հայ ժողովրդին:

Միջոցառմանը ներկա էր Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանը, ով՝ ռեկորդակրի և նրա մարզիչի խոսքերով, միշտ սատարել է իրենց և այսօրվա միջոցառմանը նույնպես մեծ օժանդակություն է ցուցաբերել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել