Աղբանոցի վերածված Կորեայի ձորը ամբողջովին մաքրվում է․ ֆոտո
Աղբանոցի վերածված Կորեայի ձորում այսօր շաբաթօրյակ էր։ Այս մասին տեղեկացնում է Արաբկիր վարչական շրջանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։
Տարածքի մի հատվածն ամբողջությամբ մաքրվել է աղբից՝ հույսով, որ տարբեր տեսակի թափոնների անցանկալի կուտակումներ այստեղ այլևս չեն լինի։
Կրկին խնդրում և հորդորում ենք մեր քաղաքացիներին՝ լինել ուշադիր և թույլ չտալ շինաղբի կուտակում դրա համար չնախատեսված վայրում։