Ազատ խոսք

«Էդ «ցուցարար» անբաններին ուղղակի բանի տեղ մի դրեք․ Առա՛ջ»․ Ռուբեն Մեհրաբյան

«Էդ «ցուցարար» անբաններին ուղղակի բանի տեղ մի դրեք․ Առա՛ջ»․ Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինձ կբացատրե՞ք, թե ո՞ր տրամաբանությամբ է, որ ԵՊՀ շրջանավարտը չի կարող հանրակրթական դպրոցում ուսուցիչ աշխատել, և դպրոցում պետք է աշխատի միայն «մանկավարժական համալսարան» կոչված անախրոնիզմ «բուհի» շրջանավարտը։

Դպրոցի ուսուցչական կազմի քանի՞ տոկոսն է 21-րդ դարին համապատասխանում։ Մտեք դպրոցներ և «աչքի պոչով» ուղղակի «ֆեյս-քընթրոլ» արեք, հետներն երկու բառ փոխանակեք՝ կյանքից, աշխարհից, բանից․․․

Հետո էլ ասում են, թե «պրոցում հայոց լեզուն և հայոց պատմությունը լավ չեն սովորեցնում», այդ իսկ պատճառով պիտի բոլոր ուսանողները (որոնք ի դեպ` ընդունելության համար հայոց լեզվի քննություն են պարտադիր հանձնում) պիտի շարունակեն հայոց լեզու և հայոց պատմություն անցնելը․․.

Դպրոցներից է պետք սկսել հարցերը լուծել։ Իսկ էդ «ցուցարար» անբաններին ուղղակի բանի տեղ մի դրեք։ Առաʹջ։ Համալսարանի «մանկավարժականը» ո՞րն ա»:

Կիսվել