Ալոեն մազերի աճի, թեփի, մազաթափության դեմ պայքարի հրաշալի միջոց է
Ալոեն մազերի աճի, թեփի, մազաթափության դեմ պայքարի հրաշալի միջոց է
Ալոեն հնուց է հայտնի իր բուժիչ հատկություններով, իզուր չէ, որ այն անվանում են նաև անմահաթուփ։ Առավելագույն օգուտ ստանալու համար պետք է տիրապետել մի շարք խորամանկությունների նրա տերևների կենսական հատկությունները խթանելու համար։
Ալոեն օգտագործվում է նաև մազերի խնամքի նպատակով՝ թեփի և մազաթափության դեմ պայքարում: Բացի այդ՝ այն օգտակար միջոց է նաև մաշկային խնդիրների դեմ պայքարում:
Ալոեի հյութն օժտված է մանրէասպան հատկությամբ, այն ազդում է ախտածին մանրէների վրա՝ ոչնչացնելով դրանք, համարվում է նաեւ հանքանյութերի եւ վիտամինների պահեստ:
Տերևն օգտագործելուց առաջ այն պետք է մի քանի օր թողնել սառնարանում, այնուհետեւ լվանալ տաք ջրով:
Թեփի դեմ
Եթե համադրեք հակաբակտերիալ, հակաօքսիդանտ, հակասնկային հատկություններ ունեցող ալոէն ու մեղրը, կստանաք արդյունավետ միջոց՝ թեփի ու սեբորեայի դեմ: Խառնուրդը գլխին պետք է թողնել մեկ ժամ:
Մազերի աճի համար
Եթե մազաթափության խնդիր ունեք, ալոէն կօգնի շտկել իրավիճակը: Այն օգնում է ամրացնել մազարմատները: 2:1-ի հարաբերակցությամբ խառնեք ալոէ վերան ու գերչակի յուղը: Քսեք գլխամաշկին, 2-3 րոպե մերսեք մաշկը: 30 րոպե անց լվացեք շամպունով:
Վնասակար հատկությունները
Ալոեն հակացուցված է դաշտանի և հղիության ընթացքում, լեղապարկի, երիկամների հիվանդությունների սրման, հիպերտոնիայի, վարիկոզի, հեմորոյի և արգանդային արյունահոսության դեպքում։ Չի կարելի տալ մինչև 7 տարեկան երեխաներին։