Մամուլ

Ես ինչպե՞ս եմ նայելու իմ տատիկ-պապիկների աչքերի մեջ, երբ դրսում թավալագլոր է գալիս հայ կինը․ Աղեկյան

Ես ինչպե՞ս եմ նայելու իմ տատիկ-պապիկների աչքերի մեջ, երբ դրսում թավալագլոր է գալիս հայ կինը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում Երևանի ավագանու նախկին անդամ, «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Հանարպետության Հրապարակի մետրոյի տարածքում տեղի ունեցած ներկայացմանը:

«Ի՞նչ է նշանակում հայ կնոջ մարմինն ազատականացնել փողոցում: Սա նշանակում է այլասերվածություն: Դա ներկայացում չէր, ընդհամենը վայրահաչոց էր: Ինչպե՞ս կարող էր վարչապետը որևէ հայտարարությամբ հանդես չգալ…

Մի քանի օր հետո էլ նախարարներն են վարչապետի հետ թավալագլոր գալու: Մենք պահանջում ենք, որ այլասերվածության քոքը կտրեն, որովհետև ՔՊ-ում են նման որոշումները կայացնում։

Պահանջում եմ զրկել Երևանի ավագանու ՔՊ-ական անդամ, համանուն խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցին Երևանի ավագանու անդամի կարգավիճակից»,- ասաց Սոնա Աղեկյանը:

Կիսվել