«Նիկոլի կնիկը պիտի պատասխան տա, թե աջ ոտքի բրասլետը ինչ է նշանակում». Քաղաքացին բերման ենթարկվեց
«Նիկոլի կնիկը պիտի պատասխան տա, թե աջ ոտքի բրասլետը ինչ է նշանակում»։ Երևանի մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակի կայարանի տարածքում օրեր առաջ պայթունավտանգ իրավիճակ էր ստեղծվել. մի կողմում երիտասարդները ներկայացում էին բեմադրել՝ ի աջակցություն Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, մյուս կողմում Քոչարի և Յարխուշտա էին պարում՝ կոնվենցիային դեմ արտահայտվողները։
Վերջիններս պահանջում էին ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանից պարզաբանել վերջին օրերին արած հայտաեարությունները, թե, օրինակ, որ սատանիզմի հիմքով համերգներ չեն չեղարկվելու և այլն, վարչապետի կնոջից էլ պահանջեցին պարզաբանել, թե ինչ է նշանակում ոտքին կապած շղթան:
Ի դեպ, նման պահանջ ներկայացրած քաղաքացին բերման ենթարկվեց։
Աղբյուր՝ hraparak.am