6-րդ հարկից ընկած փոքրիկի բուժումն ավարտված է. տղայի մոտ ամեն ինչ կարգին է
6-րդ հարկից ընկած փոքրիկի բուժումն ավարտված է. տղայի մոտ ամեն ինչ կարգին է: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սեպտեմբերի 5-ին Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2-ամյա Արվինը վերջին հետազոտության համար կրկին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում էր:
Երեխայի մոտ ամեն ինչ կարգին է: Այն ժպիտի չափաբաժինը, որ տեսնում եք նկարներում, մի մասն է այն դրական էներգիայի ու ուրախության, որ փոխանցվում է նրանից:
Հանգստի համար Հայաստան ժամանած Վիքսոմների ընտանիքն այս շաբաթ կլքի երկիրը: Երեխայի բուժման պրոցեսը կարելի է համարել ավարտված: Ծնողների անունից ևս մեկ անգամ շնորհակալություն բոլորին, ովքեր անհանգստացած էին ու իրենց ուշադրության կենտրոնում էին պահում փոքրիկին: Շնորհակալություն նաև բժշկական թիմին, որոնք թույլ տվեցին հավատալ հրաշքներին»: