Հիվանդն ընկել է շտապօգնության ավտոմեքենայի հետևի դռնից. Տեսանյութ
Հիվանդն ընկել է շտապօգնության ավտոմեքենայի հետևի դռնից՝ անմիջապես ճանապարհի երթևեկելի մասում
Տեսանյութը հրապարակվել է Կոնստանտին Պուզիր անունով օգտատիրոջ կողմից, փոխանցում է Լենտան։
Դեպքը, ինչպես նշվում է, տեղի է ունեցել Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի շրջանում: Ականատեսների վկայությամբ՝ այդ պահին մեքենան ուղևորվելիս է եղել հիվանդանոց: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է շտապօգնության ընթացող մեքենայի հետևի դռնից ընկնում հիվանդը:
Սոցցանցի օգտատերերը մեկնաբանություններում նշել են, որ մեղավորը շտապօգնության ավտոմեքենայի վարորդն է, ով չի փակել հետևի դուռը, իսկ մյուսները պնդել են, որ մղավորը հիվանդն է, քանի որ հարբած է եղել։
Observer-ի փոխանցմամբ՝ տեղի ունեցածի արդյունքում տղամարդը ստացել է գլխի վնասվածք: