«Արսեն Թորոսյանը ակտիվորեն պաշտպանում էր Սամվել Ալեքսանյանի և Դոն Պիպոյի շահերը». Դավիթ Սանասարյանը փակագծեր է բացում (Տեսանյութ)
«Արսեն Թորոսյանը ակտիվորեն պաշտպանում էր Սամվել Ալեքսանյանի և Դոն Պիպոյի շահերը». Դավիթ Սանասարյանը փակագծեր է բացում։ Factor.am-ը զրուցել է ՊՎԾ լիազորությունները դադարեցրած պետ Դավիթ Սանասարյանի հետ
-Պարո՛ն Սանասարյան, այսօր Ձեր գործով առաջին դատական նիստն էր, և դատարանը մերժեց Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնում ձեր լիազորությունները վերականգնել։ Ի՞նչ կասեք դատարանի որոշման մասին։
-Իհարկե, չեմ ողջունում այդ որոշումը, որովհետև, տեսե՛ք, դատավորն ինքն ասաց, որ սա մի տարի չի տևելու, երկար է տևելու, իսկ դա նշանակում է, որ ես երկար ժամանակ զրկվելու եմ վաստակելու իմ իրավունքից։
Բնականաբար, բացի այն, որ ֆինանսական խնդիրներ եմ ունենալու, նաև՝ իմ մասնակցությունը պետական կառավարման ոլորտի այս կարևոր շրջանում բացակայում է, ինչը, կարծում եմ, սխալ է և շատերը հենց դա էին ուզում և նախաձեռնվեց այս ամեն ինչը։
-Ասում եք, որ Ձեր նկատմամբ հետապնդում է, որ որոշ ուժեր Ձեզ հեռու պահելու քաղաքականություն են վարում: Ի՞նչ ուժեր են դրանք, կխնդրեմ բացել փակագծերը։
-Որոշ հանգամանքներ հաշվի առնելով ես ենթադրում եմ՝ որոշ ուժերի, և նրանց հետևում կանգնած ուժերի ձեռքի գործն է այս ամեն ինչը։
Ես դատից հետո հստակ ասացի, որ դա նախորդ իշխանությունների ներկայացուցիչների միջամտություններն են, որովհետև ի դեմս ինձ՝ տեսնում են իրենց հակառակորդին, և քանի որ ուժային մարմիններում մնացել են նախորդ իշխանության ներկայացուցիչները, նրանք կարողացան․․․
Ասուլիսի ժամանակ հստակ նշեցի, որ ԱԱԾ նախկին տնօրենը իր պաշտոնավարման ժամանակ երկրի վարչապետին ներկայացնում էր իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, որ ես շատ թանկարժեք ավտոմեքենա եմ նվեր ստացել, այլ հանցավոր շրջանակների հետ եմ կապ պահում։
Ես հասկանում էի, որ կոնկրետ գործողություն է կատարվում իմ դեմ, այդ թվում՝ Արթուր Վանեցյանը ոչ պաշտոնական, հանդես է գալիս Ալեն Սիմոնյանի շտաբի պետ, հենց կոնկրետ այդ շրջանում խնդիրները շատացան։
Կոնկրետ արշավ է կազմակերպվել իմ դեմ և իմ ունեցած տեղեկություններով Ալեն Սիմոնյանին կոնկրետ աջակցել են բոլորին հայտնի հանցավոր տարրեր։ Ես տեսնում էի, որ հակասությունները գնալով մեծանում են՝ գլորվող մեծ քարը գնալով ավելի է մեծանում։
-Ի՞նչ հանցավոր տարրեր եք ակնարկում՝ հաջակցություն Ալեն Սիմոնյանի։
-Ընտրությունների օրերին ես համայնքի բնակիչներից եմ տեղեկացել, որ իրենց հորդորել են և շատերին պարտադրել են՝ Վստրեչի Ապեր, Թոխմախի տարածքում հայտնի մարդիկ, որ Ալեն Սիմոնյանի օգտին քվեարկեն՝ խնդիրներ կունենաք, պետք է աջակցեք Ալեն Սիմոնյանին։
Ներկա թաղապետեր աշխատում էին Ալեն Սիմոնյանի օգտին՝ Նորք-Մարաշի թաղապետը, որը հայտնի ՀՀԿ-ական էր, նրան խոսք էր տրվել, որ դու կշարունակես պաշտոնավարել։
Այս մասին տեղյակ եմ պահել վարչապետին, տեղյակ եմ պահել Վանեցյանի այլ գործողությունների մասին ևս, մասնավորապես՝ նա պարտադրում էր ամեն տեղ աշխատանքի ընդունել իր թեկնածուներին, տեղյակ եմ պահել, որ երբ նա դարձավ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարակից տարածքում Ռուբեն Հայրապետյանին պատկանող ծաղկի շուկան ժառանգություն անցավ Արթուր Վանեցյանին։ Ես ասել եմ, որ անընդունելի է այս ամեն ինչը։
Դուք վաղն առավոտյան գնացեք ծաղկի շուկա և փորձեք ծաղիկ գնել, տեսե՛ք՝ Ձեզ ՀԴՄ տալի՞ս են, թե՝ ոչ։ Եթե Ռուբեն Հայրապետյանից չի անցել Արթուր Վանեցյանին, փաստն այն է, որ նրա ընտանիքին է պատկանում։
Արթուր Վանեցյանը նաև փորձել է իմ մոտ ընդունել մարդկանց աշխատանքի, բայց մերժում է ստացել տարբեր պատճառներով, և նա սկսեց ուրիշ քայլեր իրականացնել։
-Այսինքն՝ Ձեր և Արթուր Վանեցյանի միջև հակասությունը եկել է նախընտրակա՞ն փուլից։
-Մինչև նախընտրական փուլն էլ կար հակասություն մեր մեջ, երբ ՊՎԾ-ն սկսեց աշխատանքներ Ֆուտբոլի ֆեդերացիան ուսումնասիրելու, դա իր դուրը չեկավ։ Աշխատողների միջոցով ինձ էր փոխանցում, որ խնդիրներ եմ ստեղծում։
Իմիջիայլոց, ինձ համար տարակուսելի էր՝ քիչ առաջ, երբ դատարանից ես գալիս էի, Արթուր Վանեցյանը ռուսական պետհամարանիշներով «Տոյոտա» մակնիշի մեքենայով սլանում էր Արշակունյաց փողոցով:
Ինձ համար սա ոչ թե հակապետական է, այլ մարդը 5 րոպե առաջ երկրի ԱԱԾ տնօրենն էր, մեկ էլ տեսնում ես՝ ռուսական պետհամարանիշով մեքենա է վարում։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում