Քաջալերելով Աննային՝ քաջալերում եմ Հայաստանի կանանց ակտիվությունը. Փաշինյան
«Քաջալերելով Աննայի գործունեությունը, քաջալերում եմ Հայաստանի բնակչության մեծամասնությունը կազմող կանանց հանրային, տնտեսական, կրթական, քաղաքական ակտիվությունը»:
Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը՝ անդրադառնալով իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, օրեր առաջ կատարած գրառմանը։
«Երկրի բնակչության մեծամասնության սոցիալ-տնտեսական ակտիվությունը սահմանափակող ընկալումները հակասում են մեր երկիրը զարգացման նոր մակարդակի դուրս բերելու շահերին:
Հ.Գ. Կանանց ակտիվության իմ տեսլականը չի հակասում հայկական ընտանիքի մասին իմ պատկերացումներին: Հպարտ եմ, որ ունեմ ուժեղ հայկական ընտանիք»,- գրել է վարչապետը։