«Մենք Փաշինյանի կողքին ենք»․ կառավարության դիմաց մի կին ընդհարվեց Անի Զախարյանի հետ․ Տեսանյութ
Այսօր կառավարության դիմաց Անի Զախարյանը սկսել էր իր նախաձեռնությունը, որը վրդովեցրեց այդտեղ հավաքված կանանց։ Նրանցից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, թե արտերկրից է եկել, այստեղ խնդիրներ ունի, բայց Նիկոլ Փաշինյանի կողքին է և չի ցանկանում, որ Անի Զախարյանը նման քայլեր անի։ «Մենք Փաշինյանի կողքին ենք»,- նշեց կինը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը նոր շարժում է սկսում, որը նպատակ ունի հասնել Սահմանադրական փոփոխությունների։
Նա ստորագրահավաք է իրականացնում վարչապետ նշանակվելու համար։ Նա պատրաստվում է հավաքել 1 միլիոն ստորագրություն, որն էլ, ըստ նրա՝ պայմաններ կստեղծի Նիկոլ Փաշինյանի հրաժարականի համար։
Տեսանյութը՝ ստորև