Փախել է. Հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանը այժմ արդեն ԱՄՆ-ում է. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԴԱՀԿ նախկին պետ, գեներալ-մայոր, հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանը, որն իր դեմ հարուցված քրեական գործից հետո փախել էր Հայաստանից եւ ապաստան խնդրել ՌԴ իշխանություններից, ներկայումս ԱՄՆ-ում է՝ Գլենդել քաղաքում։
Թե ինչպես է հետախուզման մեջ գտնվող գեներալ-մայորը հայտնվել ԱՄՆ-ում, դեռ հայտնի չէ, սակայն ակնհայտ է, որ գնալով իրավապահների գործն ավելի է բարդանում նրան հայտնաբերելու եւ Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օգտագործելով պաշտոնեական դիրքը՝ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել եւ չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: