«Փյունիկ»-ի նախկին դրապասապահը երգչի կարիերա է սկսել
«Փյունիկ»-ի նախկին դրապասապահ Տիգրան Խանջարյանն այսուհետև կներկայանա որպես երգիչ:
Երգահան Մարինա Թագակչյանը շարունակում է իր ակտիվ գործունեությունը երգարվեստում, որպես երգահան, ինչպես դա արել է տարիներ առաջ ու տարիներ շարունակ՝ ուղղորդելով սկսնակ երգիչներին, դեպի մեծ բեմ և արդեն իսկ հայտնիների համար գրելով սիրված ու ապրող հիթեր։
Այս անգամ Մարինան աշխատանքներ է սկսել «Փյունիկի» նախկին դարպասապահ Տիգրան Խանջարյանի հետ, ով ուսի լուրջ վնասվածք ստանալով՝ ընդմիշտ լքեց սիրած մարզաձևը։
Մարինան Bavnews.am-ի հետ զրույցում պատմեց, որ Տիգրանն ու իր ընտանիքը վաղուց ցանկանում էին դիմել իրեն երգ գրելու առաջարկով, բայց կարծես ամեն անգամ ինչ որ բան խանգարում էր։
Տիգրանի հայրը՝ Արմեն Խանջարյանը, տարիներ առաջ նույնպես երգել է և անգամ զուգերգով հանդես եկել Աիդա Սարգսյանի հետ, սակայն ճակատագրի բերումով մեկնում են արտերկիր և մշտական բնահություն հատատում Բելգիայում։ Այնտեղ էլ մեծանում են նրա երկու որդիները՝ Տիգրանն ու Վարդգեսը, ով, ի դեպ, հայտնի իրավաբան է։
Այս ամառ Հայաստանյան հերթական այցի ժամանակ՝ ընտանեկան միջոցառման շրջանակում, Տիգրանը չի դիմանում և փորձում է կենդանի կատարել հայկական գեղեցիկ երգերից մեկը, որի ավարտից հետո նրան է մոտենում հաղորդավար Իվան Թաիրը և հարցնում՝ արդյո՞ք պրոֆեսիոնալ երգիչ է։
Տիգրանը պատմում է իր պատմությունը, իսկ վերջինս պարզապես խնդրում է նրա ընտանիքին լուրջ զբաղվել տղայի երաժշտական կարիերայով։ Հենց այդ ժամանակ նրանք հաստատակամ որոշում են կայացնում դիմել Մարինային։
Արդյունքը շատ սպասել չտվեց․ ծնվեց «Սիրուն Երևան» երգը, որը Մարինայի փոխանցմամբ՝ հենց Տիգրանին լսելուց հետո պետք է ծնվեր, որն էլ իր հերթին շատ են նմանացնում հայ մեգաաստղ Թաթայի ոճին, պատմում է Մարինան։
Անգամ Թաթան մի քանի շտկումներ ու ուղղություն ցույց տվեց շնորհալի Տիգրանին՝ նրան մաղթելով մեծ բարձունքներ, ինչի համար շատ շնորհակալ ենք իրեն։
Տեսահոլովակի պրեմիերան կկայանա առաջիկա օրերին։ Երգը գործիքավորել է՝ Վահան Նահապետյանը, ձայնագրությունը՝ Արմեն Թորոյանի, նկարահանող օպերատոր՝ Վիկտոր Միխայլով, դե իսկ երգի հեղինակն է՝ Մարինա Թագակչյանը։