«3 տարեկան էր, սիրտը ծակեցի, որ խրատվի». ոստիկանին սպանած երիտասարդների մայրը ևս 2 երեխա է խնամում. Տեսանյութ
«3 տարեկան էր, սիրտը ծակեցի, որ խրատվի». ոստիկանին սպանած երիտասարդների մայրը ևս 2 երեխա է խնամում։ 38-ամյա Տիգրան Առաքելյանի սպանության, ոստիկանի վրա հարձակման համար, ինչպես հայտնել ենք, մեղադրանք է առաջադրվել եղբայրներ Հրաչ ու Սարգիս Գալստյաններին:
«Ազատություն»-ն այցելել է Պռոշյան գյուղում գտնվող նրանց տուն, ականատես եղել սարսափելի պայմանների:
Ըստ աղբյուրի՝ դեպքից կարճ ժամանակ առաջ եղբայրներից մեկը մյուս եղբորն է դանակահարել, մայրն էլ նրանց հարվածել մոխրամանով: Մայրը նաև պատմել է՝ ինչպես է տարիներ առաջ խրատական նպատակներով դանակահարել 3-ամյա որդուն ու ազատազրկվել:
Այս սարսափելի պայմաններում այժմ մեծանում են նաև երկու անչափահաս երեխաներ՝ տղա և աղջիկ: Հարևանների հավաստմամբ՝ մայրն ամեն օր աղբավայր է գնում խմած, ետ գալիս հարբած:
Պատկան մարմիններն այժմ քննում են ընտանիքի մյուս երեխաներին հատուկ խնամքի կենտրոններում տեղավորելու հարցը: