Աշխարհ

«Թրամփը պատրաստ է Թուրքիայի դեմ ռազմական գործողություններ սկսել»․ Պոմպեո

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը պատրաստ է Թուրքիայի դեմ ռազմական գործողություններ սկսել, բայց Վաշինգթոնը «գերադասում է խաղաղությունը պատերազմից»: Այս մասին Պոմպեոն հայնել է CNBC հեռուստաընկերության եթերում։

«Բայց, եթե ռազմական գործողություններն անհրաժեշտ լինեն, ապա իմացեք, որ նախագահ Թրամփը լիովին պատրաստ է նման գործողություններ ձեռնարկելուն»,- հավելել է Պոմպեոն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ից Թուրքիայի զինված ուժերը ռազամական գործողություններ են սկսել Սիրիայի հյուսիսում:

Աղբյուր՝ mamul.am

Կիսվել