ՄամուլՏեսանյութ

«Հենց Նիկոլ Փաշինյանը տեսնում է, որ իր ռեյտինգն ընկնում է, մեկին ձերբակալում է». Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

«Հենց Նիկոլ Փաշինյանը տեսնում է, որ իր ռեյտինգն ընկնում է, մեկին ձերբակալում է». Հրանտ Բագրատյան

Փաշինյանը հիմա ասում է՝ մենք օլիգարխներ չունենք: Հիմա ես անուններ տա՞մ: Էդ ո՞ր մեկն է դրանցից՝ առաջ օլիգարխ էր, հիմա օլիգարխ չի: Հիմար գործարար է, հա՞:

Բոլորին հարգում եմ, բայց, ասենք, Խաչատուր Սուքիասյանը, Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը, բոլորը հիմա օլիգարխներ չե՞ն»,- Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հեղինակային հաղորդաշարի եթերում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Հրանտ Բագրատյանը գտնում է, որ Նիկոլ Փաշինյանը սիստեմատիկորեն չի աշխատում, այլ անընդհատ հնարք է բանեցնում:

«Հենց վիճակը վատանում է, հնարք է մոգոնում: Սրան կբռնենք, նրան կբռնենք: Բոլորին ջարդել, սպանել, կալանել: Հետո ինքն էլ ժողովրդին սովորեցնում է ծուլության:

Հա, կարող է ինքը պետությունից էֆեկտիվ աշխատատեղ պահանջել, բայց ժողովուրդը չի աշխատում»,- նկատեց Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ հենց վարչապետը տեսնում է, որ իր ռեյտինգն ընկնում է, մեկին ձերբակալում է:

«Ինքը վիճակը բերում է նրան, որ՝ կամ ինքը, կամ Հայաստանը: Պետք է արդյունավետ կառավարում իրականացնել: Ես, օրինակ, իրեն խորհուրդ կտայի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:

Այս Խորհրդարանը չի արտահայտում հասարակական միտքը, չի արտահայտում Հայաստանում հասունացած տնտեսագիտական միտքը: Ընդունած 1500 օրենքից 1300-ը տնտեսագիտական են: Ո՞վ է ձեր էքսպերտը: Գիծը ո՞րն է»,- տարակուսեց Հրանտ Բագրատյանը:

Նյութի աղբյուր՝ 168.am

Կիսվել