Որտեղից է Արփինե Հովհաննիսյանի մայրիկը ձեռք բերել 40 միլիոն դրամի գույք․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Որտեղից է Արփինե Հովհաննիսյանի մայրիկը ձեռք բերել 40 միլիոն դրամի գույք։
Մինչ Արփինե Հովհաննիսյանը շարունակում է ներկա իշխանությունների մեջ փնտրել կոռուպցիոներների, մեր ուշադրությանն է արժանացել Արփինե Հովհաննիսյանի մոր՝ Աննա Մկրտչյանի հայտարարագիրը, որը վերջինս ներկայացրել է Արփինե Հովհաննիսյանի՝ նախարար աշխատած ժամանակ։
Աննա Մկրտչյանի, ով ժամանակին եղել է Էրեբունի եւ Նուբարաշեն ՔԿԱԳ տարածքային բաժնի պետը, ներկայացրած հայտարարագրից երեւում է, որ վերջինս տնօրինում է 40 միլիոն դրամի գույք։
Ուշագրավ է, սակայն, որ այդ գույքի ծագումը հայտնի չէ։ Նախորդող տարիներին՝ 2013-2014 թվականներին ոչինչ նշված չէ եւ արդեն 2016թ. հայտարարագրում այն արդեն նշվում է որպես վաճառքից ստացված եկամուտ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։