Մամուլ

Բավական է ժողովրդին կերակրել ձերբակալությունների լուրերով, ժողովուրդը սպասում է տնտեսական հեղափոխության. Գևորգ Պետրոսյան

Մեր ամբողջ առօրյան լցված է ձերբակալություններով, դարձել ենք մարտաֆիլմի մասնակիցներ: Բավական է ժողովրդին կերակրել ձերբակալությունների լուրերով, ժողովուրդը սպասում է տնտեսական հեղափոխության:

«Արմնյուզ» ՀԸ «ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը:

Ըստ նրա՝ եթե իշխանությունն ուզում է մի լավ բան անել դատարանների անկախության ապահովման հարցում, ճիշտ կանի՝ համակերպվի այդ որոշման հետ.

«Սահմանադրական դատարանը երշիկի արտադրամաս չէ, որ երբ ուզեն՝ լուծարեն: Դրա համար պետք է Սահմանադրության մեջ փոփոխություններ անել»:

մանրամասները՝ տեսանյութում

Կիսվել