Մերկելը Էրդողանին կոչ է արել անհապաղ դադարել Սիրիայում Թուրքիայի ռազմական հարձակումը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, կոչ է արել «անհապաղ դադարել» Սիրիայում Թուրքիայի ռազմական հարձակումը։
Այս մասին հաղորդում է DW-ը:
«Չնայած սեփական անվտանգության ոլորտում Թուրքիայի արդարացված շահերին՝ Սիրիայի հյուսիս-արեւելքում ռազմական գործողությունները կհանգեցնեն բազմաթիվ տեղաբնակների հարկադիր միգրացիային, տարածաշրջանի ապակայունացմանը։
Ինչպես նաև՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ամրապնդմանը» ,-նշել է Մերկելը:
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս խաղաղության կոչով է հանդես եկել, հակառակ դեպքում սպառնացել՝ Թուրքիայի դեմ կիրառել պատժամիջոցների «հզոր» փաթեթ։