Աշխարհ

Թրամփը պատրաստում է «հզոր» պատժամիջոցների փաթեթ Թուրքիայի դեմ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Թուրքիայի դեմ «հզոր» պատժամիջոցների փաթեթ պատրաստելու մասին:

«Համագործակցում եմ Լինդսի Գրեմի և Կոնգրեսի բազմաթիվ անդամների, ներառյալ՝ դեմոկրատների հետ Թուրքիայի դեմ պատժամիջոցների հզոր փաթեթ մշակելու ուղղությամբ:

Ֆինանսների նախարարությունը պատրաստ է, կարող են մշակվել լրացուցիչ ակտեր: Կա նշանակալի կոնսենսուս այդ հարցում: Թուրքիան խնդրել է չանել դա: Բռնվե՜ք»,-գրել է Դոնալդ Թրամփը:

Հիշեցնենք՝ Քուրդ ապստամբներին հաջողվել է խփել 7 տանկ և սպանել 75 թուրք զինվորների և վարձկանների, ևս 19-ին՝ վիրավորել։

Կիսվել