«Դեռ չեմ հանդիպել, հնարավոր է, երբեք էլ չհանդիպեմ իմ տղամարդուն». Անի Պետրոսյանը՝ անձնական կյանքի մասին
«Դեռ չեմ հանդիպել, հնարավոր է, երբեք էլ չհանդիպեմ իմ տղամարդուն»։ Դերասանուհի Անի Պետրոսյանը հեռուստադիտողներին ներկայանում է միանգամից երկու հեռուստանախագծերում՝ «Թղթե երազանք» և «Անավարտ երազ» հեռուստանովելներում։
Անին անձնականի մասին խոսելիս ասում է՝ ինքն իր տղամարդուն դեռ չի հանդիպել, սակայն տղամարդկանց ուշադրության պակաս երբեք չի ունենում։
Tert.am Life-ը դերասանուհու հետ զրուցել է անձնականից, ձեռքբերումներից ու հեռուստատեսային առաջարկների կասաս չունենալուց։
«Յուրաքանչյուր կին ինքն իր ենթագիտակցության մեջ ունի «իսկական տղամարդ» ասվածի պատկերացումները և միայն ինքը գիտի, թե ինչպիսին է այդ տղամարդը, ինչ հատկանիշներով է օժտված։ Կողակցի հարցում խստապահանջ չեմ, եթե իհարկե «իսկական տղամարդ» հատկանիշը խստապահանջություն չէ։ Իմ կողքին պետք է լինի տղամարդ՝ իր բոլոր տղամարդկային հատկանիշներով։ Ասում էի, որ կողակիցս պետք է լինի Եսենինի և Վիսոցկու խառնուրդը ու կատակում էի, որ եթե հանդիպեցի այդ տեսակին՝ կամուսնանամ»,- ծիծաղելով նշեց դերասանուհին։
Անին ասաց, որ հակառակ սեռի մոտ գնահատում է տղամարդկային ոգին, որն իր համար շատ կարևոր է․ «Կինն իրեն իր տղամարդու կողքին պետք է իսկապես կին զգա, այլապես ես էլ կարող եմ ինձ համար աշխարհում ամեն ինչ անել՝ ինձ պաշտպանել, ձռքբերումներ ունենալ։ Ուղղակի դեռ չեմ հանդիպել նրան և հնարավոր է, որ երբեք էլ չհնադիպեմ՝ Աստված գիտե»։
Նրա խոսքով, ներկայումս իր անձնական դաշտում հանդարտ ու խաղաղ էմոցիոնալ վիճակ է։
«Ինձ շատ են անձնականիս հետ կապված հարցեր տալիս։ Տղամարդկանց կողմից ուշադրության պակաս ինքս չեմ զգացել և չեմ զգում, ընդ որում, առանց տարիքային սահմանափակումների՝ ինձանից փոքր, մեծ, տարիքակից»,- ասաց նա։
Անին վերջերս է նշել իր 38-ամյակը։ Դերասանուհի խոսքով, սա մի տարիք է, երբ մասնագիտական տեսանկյունից կինը հմտանում է, իսկ անձնականի տեսանկյունից՝ կյանքն էլ ավելի խորն է սկսում ընկալել։
«Ես կստեմ, եթե ասեմ, որ ինձ շատ մեծ եմ զգում, որովհետև ես դեռ չեմ գիտակցել 38 տարեկանս լրացել է, ավելին, իմ շրջապատում էլ դա դեռ չեն գիտակցում։ Շատ հաճախ է լինում, երբ շփվում, խոսում եմ, ծանոթանում եմ ու կատակելով ասում եմ, թե արդեն մեծ կին եմ, ինձ հանգիստ թողեք։ Միշտ արձագանքը լինում է զարմանքը, թե բա քանի տարեկան ես, հնարավոր չէ։ Մեկ-մեկ էլ ասում եմ, թե կարող էիք իմ երեխաները լինել՝ ավելի են այլայլվում, հատկապես տղանարը, որ իրենց թվում է՝ կարող էին ինձ հետ շփվել ։ Գրեթե բոլորը թերահավատորեն են մոտենում այդ հանգամանքին»,- ժպիտով ասաց դերասանուհին։
Անին ասաց՝ այս տարիների ընթացքում ձեռքբերումներն անսահման են, իսկ անցյալի բացթողումներին ինքն աշխատում է չվերադառնալ՝ ուղղակի շարժվել առաջ․ «Անցյալի բացթողումներիս ուղղությամբ աշխատում եմ չմտածել, որովհետև մարդը, եթե անցյալով ապրի, ապա հաստատ ներկան ու ապագան բաց կթողնի»։
Հարցազրույցներից մեկում տարիներ առաջ դերասանուհին ասել է, թե շատ է սիրում երեխաներին, բայց դեռ պատրաստ չէ մայրանալ։ Անիից հետաքրքրվեցինք, թե տարիների ընթացքում այդ հարցի հետ կապված իր հոգեվիճակը որքանո՞վ է փոխվել։
«Այդ հարցի վերաբերյալ իմ հոգեվիճակը միշտ նույնն է մնում ու ես ասում եմ, եթե Աստված կամենա, որ ես մայրանամ, ապա կգա այդ օրը ու դա կլինի։ Դեռ չգիտեմ արդյո՞ք ես կցանկանայի, որ իմ երեխան ապրեր այս աշխարհում, թե ոչ, հատկապես, որ հաշվի առնենք Երկիր մոլորակի ներկայիս վիճակն առհասարակ։ Ես չեմ հերքում, որ կարող է երբևէ մայրանամ, բայց լինելու բանը՝ կլինի ու չեմ կենտրոնանում։
Մարդիկ կան մտածում են ամուսնանան, երեխա ունենան, ծառ տնկեն, բայց ինձ համար այդպես չէ՝ ուրիշ աշխարհում եմ ապրում։ Հաճախ ասում են, թե մեծանաս, մենակ կմնաս, բայց ես կարող եմ հակադարձել, որ այնքան մարդիկ են ամուսնանում, բաժանվում,այնքան մարդիկ կան, որոնք ունենալով երեխաներ՝ միայնակ են մնում։ Միգուցե իմ ճակատագիրն ուրիշ բանի մեջ է։ Իհարկե ես բոլորին երջանկություն եմ ցանկանում»,- ասաց դերասանուհին։
Անիի խոսքով իր մասնագիտությունը՝ դերասանուհի լինելը, իր ճակատագրի վրա շատ է ազդել․ «Այս մասնագիտությանն ազդեցությունն իմ կյանքի վրա իրոք շատ-շատ է ու ոչ թե դերերի առումով, այլ դերասանուհի լինելով՝ ճակատագիրդ էլ ուղղակի այլ կերպ է դասավորվում։ Այս մասնագիտությունն ունենալն իսկապես շատ բարդ ու պարտավորեցնող է, որովհետև քեզանով մարդիկ կարող են հիանալ, մտածել, որ ինչ-որ բան հնարավոր է սովորեն ու դու չպետք է նրանց հիասթափեցնես։ Այս տեսանկյունից իսկապես բարդ է»։
Անին իր մասնագիտական զբաղվածությունից չի բողոքում։ Նրա խոսքով, հեռուստատեսային դադարներ գրեթեձ չի ունենում, իսկ երբ էկրարին չէ, ապա զբաղված է նոր նախագծի նկարահանումներով։
Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։