Աշխարհ

Նյու Յորքը ուժեղ փոթորկի հետևանքով կարող է անցնել ջրի տակ

Նյու Յորքը ուժեղ փոթորկի հետևանքով կարող է անցնել ջրի տակ

Գիտնականները պնդում են, որ Նյու Յորքը կանցնի ջրի տակ ոչ թե 100, այլ մի քանի տարի հետո:

New York State Energy Research and Development Authority-ի պատվերով գիտնականները հետազոտություն են անցկացրել և եկել են այն եզրակացության, որ Նյու Յորքը ուժեղ փոթորկի հետևանքով կանցնի ջրի տակ։ Այս մասին գրում է Corriere della Sera թերթը:

Զեկույցում ասվում է, որ գլոբալ տաքացման հետևանքով օվկիանոսի մակարդակը բարձրացել է, և առաջին ուժեղ փոթորկից Նյու Յորքը կոչնչանա: Զեկույցի հեղինակները կոչ են անում քաղաքի կառավարությանը միջոցներ ձեռնարկել աղետից խուսափելու համար:

Նախկինում` 2009 թվականին, Ֆլորիդայի գիտնականները հետազոտություն էին անցկացրել, և նրանց կարծիքով՝ միայն 100 տարի հետո Նյու Յորքը, Լոնդոնը, Տոկիոն, Սիդնեյը, Մայամին և Սան Ֆրանցիսկոն ջրի տակ կանցնեին:

Գրենլանդիայի ու Անտարկտիդայի սառույցների հալվելու պատճառով օվկիանոսի մակարդակը 2100 թվականին կբարձրանա 51 սմ-ով: Իսկ Նյու Յորքը օվկիանոսի մակարդակից ընդամենը 5 մետր է բարձր:

Կիսվել