Եգիպտացին փորձել է բացել օդանավի դուռը և խոսել Աստծո հետ
Եգիպտացին փորձել է բացել օդանավի դուռը և խոսել Աստծո հետ։
Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքից Կահիրե չվերթ իրականացնող ինքնաթիռում ուղևորներից մեկը թռիչքի ժամանակ 8000 մետր բարձրության վրա փորձել է բացել օդանավի դուռը և խոսել Աստծո հետ:
Ինչպես հաղորդում է եգիպտական «Al-Ahram» պորտալը, ինքնաթիռում եղել է 144 ուղևոր, այդ թվում՝ օտարերկրացիներ:
Կահիրեի միջազգային օդակայանի անվտանգության ծառայության տվյալներով՝ Եգիպտոսի քաղաքացի Աբդալլահ Աայիդ Ահմեդին դուռը բացել խանգարել են ուղևորները և օդանավի անվտանգության ուժերի աշխատակիցները: Վերջիններս կապել են նրան և վայրէջք կատարելուց հետո հանձնել ոստիկանությանը:
Ձերբակալված ուղևորը հարցաքննության ժամանակ պատմել է, որ ինքն առևտրական քոլեջի շրջանավարտ է, մեկ շաբաթ առաջ կորցրել է աշխատանքը և ինքնաթիռով վերադառնում էր հայրենի գյուղ:
Սակայն թռիչքի ժամանակ նրա մոտ նյարդային նոպա է սկսվել, և լինելով Աստծուն այդքան մոտ` նա որոշել է բացել դուռն ու նրանից օգնություն խնդրել: