«Տեսնես սրանք ինչ են ուտում ու խմում, որ սենց արագությամբ շաշվում են»․ Լիզա Ճաղարյան
Տեսնես սրանք ինչ են ուտում ու խմում, որ սենց արագությամբ շաշվում են»։ Լրագրող Լիզա Ճաղարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դե, որ Արմեն Գևորգյանն էլ է հիվանդ, ու նրա հիվանդությունն էլ է հնարավոր բուժել միայն արտերկրում, էդ արդեն գիտենք։ Ճիշտ է, իրենք զբաղված են եղել երկիր ծաղկեցնելով, բայց մոռացել են առողջապահությունն այնպես զարգացնել, որ իրենց «սորտին» էլ հնարավոր լինի այստեղ բուժել։
Սա դեռ՝ հեչ։ ԾանԴր հիվանդ է, բայց ինչպես ինքը սպառնաց՝ եթե իրեն թույլ չտան արտերկիր գնալ, Հայաստանում ներդրումներ չեն լինելու։
Տեսնես սրանք ինչ են ուտում ու խմում, որ սենց արագությամբ շաշվում են»։