Մամուլ

«Մտածում եմ ստեղծել օծանելիք՝ հայկական ծաղիկների բույրով»․ Քիմ Քարդաշյան. Տեսանութ

«Մտածում եմ ստեղծել օծանելիք՝ հայկական ծաղիկների բույրով»։ Քիմ Քարդաշյանը ելույթ է ունեցել WCIT 2019 համաժողովին: Աշխարհահռչակ հայազգի հեռուստաաստղը խոսել է իր կարիերայի մասին, ներկայացրել բիզնեսում հաջողակ լինելու իր բանաձևը.

«13 տարեկան էի, երբ մուտք գործեցի հեռուստատեսություն ու մասնակցեցի շոուների: Հասկացա, որ սա այն է, ինչով ուզում եմ զբաղվել ապագայում: Երջանիկ եմ, որ այսօր ունեմ ընկերություն, որը հայտնի է ամբողջ աշխարհում: Երբեք չեմ ծրագրել լինել հանրային անձնավորություն, բայց կարող եմ ասել, որ շատ կազմակերպված մարդ եմ ու միշտ հաղթող։

Կարիերայիս սկզբում արեցի ամեն ինչ, ինչին չէի հավատում: Իմ վստահությունն ավելացավ, իսկ ուժս նմանվեց էվոլյուցիայի, և դա անում էի ամբողջ աշխարհի աչքի առաջ՝ մեծ եռանդով»:

Ամերիկահայ աստղը խոսել է նաև Հայաստանում ծնված իր նոր գաղափարների մասին:

«Հայաստանից գնալու եմ մեծ գաղափարով. ունեմ իրականացնելու 4 ծրագիր, միտք: Շատ եմ սիրում ճամփորդել ու ամեն անգամ, երբ ցանկանում եմ ինչ որ բան անել, ճամփորդում եմ։ Մտածում եմ ստեղծել օծանելիք, որը կլինի հայկական ծաղիկների բույրով»,- ասել է նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել